Արցախի նախագահները տվեցին երաշխավորությունը
«Հրապարակ»-ը գրում է.
«Երեկ Երեւան էին ժամանել Արցախի ներկա եւ նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը։ Եկել էին անձամբ երաշխավորելու, որ կալանքը վերացնելու դեպքում Ռոբերտ Քոչարյանը չի խուսափի քննությունից։ Նրանց դատարանը ողջունեց հոտնկայս ծափերով։Քոչարյանն ափսոսանք հայտնեց, որ նախագահներն իր պատճառով հայտնվել են դատարանում, եւ ասաց․ «Առնվազն անբարոյականություն է իմ կենսագրությունն ունեցող մարդուն ասել, որ կարող է փախնի։ Իրենք ո՞ւր էին։ Պատերազմից չեմ փախել, մահանալուց չեմ փախել, հարյուր ու մի զիբիլից չեմ փախել, պետք է իրենցի՞ց փախնեմ, ո՞վ են իրենք, ի՞նչ են իրենցից ներկայացնում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: