Մեքսիկական Պլայա դել Կարմեն առողջարանային քաղաքում սպանվել է լրագրող
Մեքսիկական Պլայա դել Կարմեն առողջարանային քաղաքում սպանվել է թղթակից Ռոմերո Դիասը: Տեղի ոստիկանության հաղորդմամբ` լրագրողի մարմինը գտել են քաղաքի փողոցներից մեկում` բռնության հետքերով և հրազենային վնասվածքներով: Այս մասին հայտնում է Universal-ը:
Ավելի վաղ Ռոմերոն հայտնել էր, որ սպառնալիքներ է ստանում: Նա նույնիսկ ակտիվիստների և լրագրողների համար նախատեսված մարդու իրավունքների պաշտպանության հատուկ ծրագրով մեկնել էր երկրից, սակայն հետո վերադարձել էր:
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային կոմիտեի տվյալներով` 2000 թվականից ի վեր Մեքսիկայում սպանվել է 140 լրագրող: 2005 թվականից ի վեր որոնվում է Զանգվածային լրատվամիջոցների 21 ներկայացուցիչ: