Լոնդոնյան «Արսենալը» պատրաստվում է Եվրոպայի լիգայի եզրափակիչն առանց Հենրիխ Մխիթարյանի անցկացնելու հեռանկարին
Լոնդոնյան «Արսենալը» պատրաստվում է Եվրոպայի լիգայի եզրափակիչն առանց Հենրիխ Մխիթարյանի անցկացնելու հեռանկարին: Այս մասին գրում է The Guardian-ը՝ նշելով, որ ակումբում զայրացած են այն պատճառով, որ ստիպված են անվտանգության նկատառումներից ելնելով՝ իրենց խաղացողներից մեկին տանը թողնել նման կարևոր հանդիպման ժամանակ:
Պարբերականը նշում է, որ լոնդոնյան ակումբն անցյալ շաբաթ ՈւԵՖԱ-ից երաշխիքներ է պահանջել Մխիթարյանի անվտանգության համար, և բանակցությունները դեռ ընթացքի մեջ են: Այնուամենայնիվ, ակումբը պետք է որոշում կայացնի հաջորդ շաբաթվա սկզբին, թեև կարծում են, որ դրական որոշում չեն կայացնի:
Ինչպես ակումբը, այնպես էլ կիսապաշտպանը խորապես հիասթափված են: Մխիթարյանը մասնակցել է Եվրոպայի լիգայի շրջանակներում անցկացված 14 խաղից 11-ին:
Հիշեցնենք, որ եզրափակիչ խաղը «Արսենալի» և «Չելսիի» միջև կայանալու է Բաքվում մայիսի 29-ին:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքուն մերժել է մուտքի արտոնագիր տրամադրել «զինագործների» բրիտանահայ երկրպագուներին: