Ամերիկյան Calvin Klein ապրանքանիշը նոր գովազդային արշավ է ներկայացրել
Ամերիկյան Calvin Klein ապրանքանիշը նոր գովազդային արշավ է ներկայացրել, որին մասնակցել են սուպերմոդել Բելլա Հադիդը և վիրտուալ մոդել, բլոգեր Լիլ Միկելան (Lil Miquela):
30 վայրկյան տևողությամբ տեսանյութում Միկելան մոտենում է Հադիդին, նրանք համբուրվում են: Երկու մոդելն էլ կրում են ապրանքանիշի հավաքածուի մաս կազմող սպորտային հանդերձանք:
Գովազդային արշավի հեղինակն է բեռլինցի ռեժիսոր և լուսանկարիչ Յոնաս Լինդստրեմը:
Լիլ Միկելա անունով մոդելը կես միլիոն հետևորդ ունի Instagram-ում: Նա բավականին իրական տեսք ունի, ըստ համացանցում առկա տվյալների՝ բնակվում է Լոս Անջելեսում, ակտիվ կենսակերպ է վարում:
Համակարգչային անիմացիայի ոլորտի մասնագետները կարծում են, որ այս աղջիկը մի շարք մասնագետների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է: Նրանք նշում են, որ դա ամենայն հավանականությամբ իրական աղջկա լուսանկար է՝ համատեղված 3D գրաֆիկայի հետ: Օգտատերերից ոմանք էլ կարծում են, որ նա իրական աղջիկ է, որը ներկայանում է որպես վիրտուալ մոդել: