Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստն ավարտվեց. որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության այսօրվա նիստը ևս ավարտվեց: Դատախազ Արթուր Դավթյանի եզրափակիչ ելույթից հետո հայտարարություն անելու ցանկություն հայտնեց Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը, սակայն դատավորն ընդհատեց.
«Դատարանը գտնում է, որ բոլոր պայմաններն ու հնարավորությունները ստեղծվել են արդեն կողմերին դիրքորոշումներ արտահայտելու համար, կողմերը մանրամասներով, դետալային ներկայացրին հանգամանքները, դատարանը գնում է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին՝ ժամը 16.00-ին»,- հայտարարեց դատավոր Դավիթ Գրիգորյանը:
Դատական օրվա ինտրիգը Արցախից նախագահներ Բակո Սահակյանի և Արկաֆդշդի Ղուկասյանի ժամանումն էր, ովքեր երաշխավորություն էին ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցով: Նրանք դատարանում հաստատեցին իրենց դիրքորոշումը:
Օրվա ընթացքում ելույթ ունեցավ նաև Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով 14 էջանոց մեղադրանքի հիմնազուրկ լինելու մասին, անդրադարձավ Սահմանադրական կարգը տապալելու հարցում իրեն մեղադրելու հիմքերի բացակայության, ինչպես նաև իր անձեռնմխելիության և այլ հարցերի մասին:
Դատական նիստի ավարտին ելույթներով հանդես եկան նաև պետմեղադրողները: