Գլխավոր դատախազը դատարանում պաշտպանում է մեղադրանքը՝ հակադրվելով Ռոբերտ Քոչարյանի փաստարկներին
Դատարանում մեղադրանքի պաշտպանությամբ հանդես է գալիս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Ես ստիպված եմ լինելու անդրադառնալ ներկայացված փաստարկներին: Ի՞նչ փաստարկներով հանդես եկան մեր գործընկերները պաշտպանական կողմի, 14 էջանոց մեղադրանքի որոշումը փորձ արվեց աղճատված, տեքստից կտրված ներկայացնել դատարանին, մինչդեռ բազմիցս ներկայացվել է, որ այս մեղադրանքը տրամաբանական մեկ ամբողջ շղթա է, ու առանձին կտրել տեքստից ու ենթարկել իրավական փորձաքննության, չի բխում մեղադրական եզրակացությունից»,- նշեց Դավթյանը:
Ներկայացրեց մեղադրանքը և ի՞նչ առնչություն ունեն Ռոբերտ Քոչարյանի հետ:
«Փետրվարի 23-ին, երբ դեռ ԿԸՀ-ն չէր հրապարակել ընտրության արդյունքները և երբ խաղաղ հավաք իրականացնողների կողմից բռնի լինելու վերաբերյալ տեղեկություն չկար, և այս պայմաններում ՀՀ բարձրագույն իշխանություն կրողը՝ պետության գլուխը, Սահմանադրության երաշխավորն ու գերագույն գլխավոր հրամանատարը ներքաղաքական իրադրության հարցերը քննարկում է բանակի ղեկավար կազմի հետ: Սա մի գործողություն է, որն արգելում է երկրի գլխավոր օրենքը, ամրագրում է , որ ԶՈւ-ն քաղաքական հարցերում պահում է չեզոքություն»,- ներկայացրեց Արթուր Դավթյանը: