«Քննիչը նյութ չի թաքցրել. Ներկայացվող նյութերը պարզապես պարբերաբար փոփոխության են ենթարկվել». դատախազ
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստի մի մասը պետական գաղտնիքի հետ հնարավոր առնչությունների հիմնավորմամբ դռնփակ անցկացնելուց հետո այն կրկին շարունակվեց դռնբաց ռեժիմով։
Այս պահին ելույթ են ունենում դատախազները։ Դատախազ Բիշարյանն ասաց, որ մնում են այն կարծիքին, որ այս օրերի ընթացքում իրենք պաշտպանական ճառ ու մեղադրանքին առնչվող կոնտեքստից կտրված վերլուծություններ են լսել, հնչած արտահայտությունները որևէ աղերս չունեն իրականության հետ։