ԱՄՆ-ում 12-ամյա հարբած աղջիկը գողացել է պապի մեքենան և փախել
Նյու Մեքսիկոյում 12 տարեկան դպրոցահասակ աղջիկը ընկերուհիների հետ մի քանի բաժակ ալկոհոլ օգտագործելուց հետո գողացել է պապի մեքենան ու գնացել քաղաքով շրջելու: Այս մասին հաղորդում է independent պարբերականը:
Նշվում է, որ մեքենան հետապնդել են ոստիկանները: Չարաճճի աղջիկը փորձել է փախչել, բայց չի հասցրել շատ հեռանալ: Նա մեքենան հարվածել է ճանապարհային նշաններից մեկին: Ճանապարհային ոստիկանները խոստովանել են, թե չէին սպասել, որ մեքենայից դուրս կգան անչափահաս աղջիկներ, այն էլ ալկոհոլային խմիչքը ձեռքերին:
Ուշագրավ է, որ այս արարքից հետո երեխայի հայրը հորդորել է ոստիկաններին, որպեսզի աղջկան մի որոշ ժամանակ դաստիարակչական նպատակներով թողնեն ոստիկանական բաժանմունքում: