«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին պատկանող պատի ժամացույցի մեջ հայտնաբերվել է բջջային հեռախոս
Մայիսի 14-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Լ. Գ.-ին պատկանող պատի՝ ինքնաշեն ժամացույցի միջից հայտնաբերվել է 1 բջջային հեռախոս:
Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հայտնաբերվածն առգրավվել է, նախապատրաստվում են նյութեր: