Աթենքում և Սալոնիկում երկու նախկին վարչապետերի մասնակցությամբ նախընտրական հավաքի ժամանակ անարխիստների կողմից հարձակում է իրականացվել
Հունաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը՝ «Նոր ժողովրդավարություն»-ը, հայտնել է, որ Աթենքում և Սալոնիկում երկու նախկին վարչապետերի մասնակցությամբ նախընտրական հավաքի ժամանակ անարխիստների կողմից հարձակում է իրականացվել:
Անարխիստների հարձակումը տեղի է ունեցել մայիսի 15-ի երեկոյան՝ նախկին վարչապետեր Կոստաս Կարամանլիսի և Անտոնիս Սամարասի մասնակցությամբ հավաքի ժամանակ: Անկարգություններին շուրջ 20 անարխիստ է մասնակցել, նրանք կոտրել են պատգամավորների մեքենաների ապակիները:
Ընդդիմությունը երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասից պահանջել է ապահովել նախընտրական քարոզարշավի պատշաճ իրականացումը:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Հունաստանում միաժամանակ կանցկացվեն Եվրախորհրդարանի պատգամավորների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: