Հայտարարվեց «Գարդասիլ» պատվաստանյութի վնասների մասին
ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Գարդասիլ» պատվաստանյութի հետ կապված խնդիրը: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթով պայմանավորված՝ ներկայացվել է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների անհրաժեշտության հարցը:
ԵՊԲՀ ներկայացուցիչ Արմեն Բադալյանը հայտարարեց, որ թեև կան բազմաթիվ տվյալներ «Գարդասիլ» պատվաստանյութի վնասների մասին, սակայն դրանք փաստարկված չեն:
Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը ևս նկատեց, որ ամեն օր վերարտադրողականության մասին 6500 հոդված է տպվում, որոնց ընդամենը 3%-ն է գիտական հիմքով, իսկ մնացած 97%-ը զուրկ է գիտական հիմնավորումներից: