«Իսլամաց(վ)ած հույները. մի հիշողության պատմություն» վերնագրով գիրքը
Թուրքիայում 2018 թ. «Լիբրա» հրատարակչատունը լույս է ընծայել Մերթ Քայայի հեղինակած «Իսլամաց(վ)ած հույները. մի հիշողության պատմություն» վերնագրով գիրքը:
Սույն ուսումնասիրության առանցքում են Թուրքիայի այն ուղղափառ հույները, որոնք 1919-1925 թթ., չնայած հարկադիր գաղթի ենթարկված լինելուն, կարողացել են մնալ իրենց հայրենի տարածքներում և բռնի իսլամացվել ժամանակի ընթացքում: Գրքում նաև ներկայացված են տասնամյակներ շարունակ լռած այդ հույների պատմությունները:
Ինչպես հայտնի է, Թուրքիայում հայերի ճակատագիրը կիսել են նաև մյուս քրիստոնյա ժողովուրդները` հույներն ու ասորիները, որոնք ենթարկվել են ոչ միայն բռնի տեղահանության և զանգվածային կոտորածների, այլ նաեւ` բռնի կրոնափոխության: