Չինական «Յույտու-2» լուսնագնացը Լուսնի հակառակ կողմում երկու տեսակի ապար է հայտնաբերել
Չինական «Յույտու-2» լուսնագնացը Լուսնի հակառակ կողմում երկու տեսակի ապար է հայտնաբերել, որոնց գոյության մասին գիտնականները կասկած ունեին: Նրանց ուսումնասիրությունները լույս կսփռեն Երկրի և նրա արբանյակի ձևավորման պատմության վրա:
«Զարմանալի է, որ ո՛չ «Ապոլոնները», ո՛չ խորհրդային լուսնագնացները Երկիր չեն բերել լուսնային ծածկույթի և ոչ մի նմուշ: «Յույտու-2»-ն այսպիսով ստացել է առաջին տվյալները դրա կազմության մասին՝ վայրէջք կատարելով Հարավային բևեռ-Էյտկեն ավազանի խառնարանում, որտեղ, ինչպես ցույց էին տալիս ՆԱՍԱ-ի սարքերի չափումները, կարող էին խոր թաքնված ապարներ գտնվել», - հայտնագործությունը մեկնաբանել է ֆրանսիական Թուլուզի համալսարանի մոլորակագետ Պատրիկ Պինյեն:
Չինական առաքելությունը երեք փուլ է նախատեսում՝ պտույտ Լուսնի շուրջը, վայրէջք Լուսնի վրա և դրա մակերևույթից վերցված փորձանմուշների վերադարձ Երկիր: Առաջին երկու փուլն արդեն հաջողությամբ իրականացվել են: