Չինացին լվացարանը նորոգել է լապշայի օգնությամբ և հայտնի դարձել համացանցում (տեսանյութ)
Սոցցանի օգտատերերի շրջանում տարածում է գտել տեսահոլովակը, որում չինացի տղամարդը կոտրված լվացարանը «նորոգում է» չոր լապշայի օգնությամբ:
Ինչպես գրում է lenta.ru--ն, բլոգերը չոր մակարոնեղենը լցրել է լվացարանի կոտրված հատվածում և ինչ-որ համեմունք և սոսինձ լցրել դրա վրա, անհրաժեշտ տեսք տվել և մշակելուց հետո ներկել:
Չինական սոցցանցի օգտատերն իր հրապարակած տեսանյութերում ցուցադրում է, թե ինչպես է կահույք, երաժշտական գործիքներ և ավտոմեքենաներ վերանորոգում՝ օգտագործելով սննդի տարրեր, ինչպես օրինակ՝ ձու, թխվածքաբլիթ և ծխախոտ: