Սիփանիկում Ֆերմերը ինքնաշեն ջերմոց է կառուցել
ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ֆերմերը Սիփանիկում ինքնաշեն ջերմոց է կառուցել:
Ռուսաստանում գյուղատնտեսական կրթություն ստացած Արտակ Ղարանլղցյանը մի քանի տարի առաջ վերադարձել է Հայաստան, Արարատի մարզի Սիփանիկ գյուղում հողատարածք գնել և սկսել է զբաղվել ջերմոցաշինությամբ: Ամեն ինչ իր ձեռքերով է ստեղծել՝ ինքնաշեն ջեռուցման, խոնավեցման համակարգ, անգամ վնասատուներին որսացող սարքավորում և էկոլոգիապես մաքուր, ցածր ինքնարժեք ունեցող, սակայն մեծ պահանջարկ վայելող գյուղմթերք է արտադրում։
Այդ նորարարություններին ծանոթանալու նպատակով ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանն այսօր փորձագետ Հարություն Մնացականյանի հետ այցելել էր Սիփանիկ համայնք։ Նրանք շրջել են ջերմատանը, զրուցել ֆերմերի հետ։

Ջերմոցում կաթիլային ոռոգման համակարգ է ներդրել, վստահեցնում է՝ շուրջ 5 անգամ խնայողություն է ունենում, խնայում է նաև ամենաթանկ ռեսուրսը՝ ժամանակը. այգին ոռոգելիս լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտություն չկա՝ պարզապես բացում է ջրի ծորակն ու անցնում այլ գործերի։
Ֆերմերը շուտով պատրաստվում է բերքահավաքի։ Բերքի իրացման խնդիրներ չունի, որակը բարձր է, պահանջարկը՝ մեծ։ Եթե նախորդ տարի ուրիշ ֆերմերների վարունգը 20 դրամով էին մթերում, իր աճեցրածն իրացրել է 100-120 դրամով, լոլիկի ինքնարժեքը ձմռանը կազմում է ընդամենը 100 դրամ:
Հետագայում Արտակ Ղարանլղցյանը նախատեսում է ջերմոցը վերածել օրինակելի ջերմատնային տնտեսության:
«Ուրախ եմ, որ մեր երկրում ապրում են նման քաղաքացիներ, և մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի Ձեզ նման ֆերմերները հասնեն հաջողության: Հուսով եմ, որ այս ջերմոցը մի քանի տարի անց օրինակելի տնտեսություն կդառնա և վստահ եմ, որ Ձեր գաղափարները կհետաքրքրեն և կոգեշնչեն մյուս ֆերմերներին ևս», – նրա հետ զրույցում նշել է Արտակ Քամալյանը: