Արցախի խորհրդարանականները հանդիպել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին
րցախի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը ԱԺ նախագահի գլխավորությամբ այսօր՝ մայիսի 15-ին օրվա երկրորդ կեսին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
ԱԺ պատգամավորները շրջայց են կատարել Մայր տաճարի գանձատան թանգարանում եւ ծանոթացել ցուցանմուշներին:
Խորհրդարանականներին այնուհետեւ ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, Արցախի համահայկական նշանակության եւ հայության հոգեւոր կյանքին վերաբերող հարցեր: