Քննվում է Քոչարյանի դատավարությունը դռնփակ անցկացնելու միջնորդությունը
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ դատախազը միջնորդեց նիստերը դռնփակ անցկացնել:
«Պատճառաբանությունը հետևյալն է, որ ցուցմունքից հատվածներ կարող են հրապարակվել, չնայած նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությունը հաստատելով, և նախաքննության գաղտնիքի խնդիր չկա, բացի այդ, հրապարակված նյութերի մեջ նաև պետական գաղտնիքի խնդիր չկա», – լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:
Ըստ քրեական դատավարության օրենսգրքի, դռնփակ դատական նիստ անելու միջնորդության քննարկումը ևս իրականացվում է դռնփակ, ուստի 5 րոպե ընդմիջում հայտարարվեց, որպեսզի քննվի դռնփակ դատական նիստ անելու հարցը:
«Մենք գտնում ենք, որ դռնփակ դատական նիստ անելու որևէ հիմք չկա», – նշեց Օրբելյանը: