Մեսչյանը համոզված է, որ լավագույն Սանիթեքը երևանցիներն են
Ամենաառաջին եւ ամենահզոր «սանիթեքը» Երեւանի բնակիչներն են: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, լրագեւրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
«Աշխարհի ամենահրաշալի, պուպուշ, մարմարակերտ ընկերությունն էլ լինի, որ հարյուրավոր աղբատար մեքենաներով զինված գա Երեւան, ի վերջո, ամենակարեւոր սանիթեքը երեւանցին պետք է լինի: Մենք էլ անելիք ունենք: Եկեք մի քիչ էլ մենք լինենք «սանիթեք», վատ չի լինի»,- ասաց գլխավոր ճարտարապետը: