Ոստիկանները՝ պագոններն իրենց ուսերին, հորդորում են չմտնել դատարան, քանի որ իմ անվտանգությունը չեն կարող ապահովել
Ոստիկանները ակտիվիստ Վարդգես Գասպարիին թույլ չեն տաիս մտնել դատարանի շենք՝ նշելով, որ դա նրա անվտանգությունից է բխում: Նշենք, որ Քոչարյանի կողմնակիցների ու Գասպարիի միջև ավելի վաղ միջադեպ էր եղել, հարուցվել է քրեական գործ: Դատարանի բակից Գասպարին ուղիղ եթերով դիմեց ոստիկանապետին:
«Ես այստեղից ուզում եմ դիմել Վալերիյ Օսիպյանին, պարոն ոստիկանապետ, դա ձեզ համար նվաստացուցիչ չէ՞, որ Հայաստանի քաղաքացու անվտանգությունը չեք կարող ապահովել: Ձեր ոստիկանները՝ պագոններն իրենց ուսերին, հորդորում են չմտնել դատարան, քանի որ իմ անվտանգությունը չեն կարող ապահովել: Դա ձեզ համար անպատվաբեր չէ՞, սպասում եմ ձեր պատասխանին»,-հայտարարեց նա:
Ըստ Գասպարիի՝ ոստիկանների այս պահվածքը ցույց է տալիս, որ նրանք շարունակում են վախենալ քրեական տարրերից: