Դատավորի թեկնածուների հերթական հայցը՝ ընդդեմ ԲԴԽ-ի
«Ժողովուրդը» գրում է.
«Դատավորի թեկնածուները շարունակում են դատի տալ Բարձրագույն դատական խորհրդին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հերթական հայցը ներկայացրել է Մանիկ Սանթրոսյանը՝ դիմելով ՀՀ վարչական դատարան:
Նա պահանջում է ստիպել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին անվավեր ճանաչել 2019թ. քաղաքացիական մասնագիտացման ոլորտում դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննությունն ամփոփելու որոշումը և, որպես հետևանք, թույլատրել մասնակցելու դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար անցկացվող որակավորման քննության բանավոր փուլին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: