Մեծամորի ԵԿՄ-ում դժգոհություն է հասունանում. կառույցի ղեկավար է մնացել Մ. Գրիգորյանի եղբայրը, որը միշտ անուշադրության է մատնել ազատամարտիկների խնդիրները
«Ժամանակ» օրաթերթը գրում է.
«Արմավիրի մարզի Մեծամորի ԵԿՄ կառույցում լուրջ դժգոհություն է հասունանում: Պատճառն այն է, որ կառույցի ղեկավար է մնացել Մանվել Գրիգորյանի եղբայրը՝ Աշոտ Գրիգորյանը՝ «Ճանճ» մականունով:
Ըստ կառույցի անդամների՝ Գրիգորյանը, երկար տարիներ լինելով կառույցի ղեկավար, անուշադրության է մատնել շարքային ազատամարտիկների խնդիրները, իսկ նրա հենարանը եղել է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը: Հիմա, երբ վերջինս կալանավորված է, անհասկանալի է մնում, թե ով է Աշոտ Գրիգորյանի նոր հովանավորը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: