Ալյոնա Պոլինը հայտարարել է, թե ինքը մասնացություն է ունեցել Փարիզի աստվածամոր տաճարի հրդեհմանը
Ռուս կախարդների «Հզորագույն կախարդների կայսրություն» պրոֆմիության ղեկավար Ալյոնա Պոլինը հայտարարել է, թե ինքը մասնացություն է ունեցել Փարիզի աստվածամոր տաճարի հրդեհմանը: Այս ցնցող խոստովանությունը նա արել է մամլո ասուլիսի ժամանակ:
«Մենք ասում ենք, որ պետք է կործանվեն այն պաշտամունքները, որոնք մահ են աղաղակում, այն պաշտամունքները, որոնք խոսում են սպանությունների մասին, այն պաշտամունքները, որոնք խոսում են մասնատումների մասին: Մենք որոշակի գործողություններ ենք արել այդ պաշտամունքները երկրի երեսից վերացնելու համար: Ու դրան հաջորդում է Փարիզի աստվածամոր տաճարի հրդեհը»,- ասել է նա՝ նկատելով, որ գոթական բոլոր քանդակները պահպանվել են, և «այրվել է այն, ինչը պետք է այրվեր»:
Նա նաև հայտարարել է, թե հոգևորականների շարքերում հաճախ կարելի է հանդիպել կախարդների, սակայն եկեղեցին դա երբեք չի խոստովանում:
Հիեցնենք, որ հռչակավոր տաճարն այրվեց ապրիլի 15-ի երեկոյան: Հրդեհի հետևանքով փլուզվեց տանիքն ու աշտարակը, կրող կոնստրուկցիաները վնասվեցին: Տաճարի վերականգնման համար կպահանջվի ավելի քան մեկ միլիարդ եվրո: