Երկրի վրա սկսվել է վերջին մեկուկես տարում ամենահզոր մագնիսական փոթորիկը
Երկրի վրա սկսվել է վերջին մեկուկես տարում ամենահզոր մագնիսական փոթորիկը: Այս մասին հայտնել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկական ինստիտուտի Արևի ռենտգենային աստղագիտության լաբորատորիայի աշխատակից Սերգեյ Բոգաչովը:
Գիտնականը մասնավորեցրել է, որ դա պայմանավորված է Արևի ակտիվությամբ: Նա նշել է, որ առավել լուրջ մագնիսական փոթորիկներ էլ են գրանցվում:
«Այս փոթորիկը երրորդ մակարդակի է, ընդամենը 5 բալանոց, որոնք հազվադեպ են պատահում՝ 10-20 տարին մեկ անգամ: Սա ռեկորդային իրադարձություն չէ», - ասել է մասնագետը:
Ակտիվությունը մեկնարկել է երեքշաբթի առավոտյան և կտևի մինչև երեկո: Գիշերային ժամերին Երկրի մագնիսական դաշտը կկարգավորվի: