Քրեական գործ է հարուցվել Վարդգես Գասպարիի միջադեպի հետ կապված. Հրաչյա Հակոբյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նոր խոսեցի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի հետ, նա ինձ փոխանցեց, որ Վարդգես Գասպարիի միջադեպի հետ կապված արդեն հարուցվել է քրեական գործ, եւ գործն ուղարկվել է քննչական կոմիտե: Եւ վստահեցրեց, որ որեւե խոչընդոտ չկա եւ ոչ մեկ չի կարող խուսափել պատասխանատվությունից: Առանց բացառության»: