Գիտակցված, կողմնակալ, մտածված քննություն է տարվում. Քոչարյան (տեսանյութ)
Քոչարյանի կալանքի հարցը դատարանը արդեն մի քանի ժամ է ինչ քննարկում է։ Ռոբերտ Քոչարյանը իր կալանքի մասին խոսելիս ասաց․
«Գիտակցված, կողմնակալ, մտացված քննություն է տարվում։ Հարգելի դատարան, ամբողջ գործի վարույթն իրականացվել է այդ ճանապարոհով։ Սա է գործի էությունը»։
Քոչարյանի խոսքը մեծամասամբ լսելի չէր քանի որ նիստը ընթանում է ապակեպատ դահլիճում և լրագրողների համար հասանելի չէ ամբողջ ինֆորմացիան։
Հիշեցնենք, որ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ խոշոր չափի կաշառք ստանալու մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում.