Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Սի Ծինփինի հանդիպումը
Այս պահին ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը: Այս մասին հայտնում է Shantnews.am-ի թղթակիցը:
ՀՀ վարչապետն ասաց, որ սա լավ հնարավորություն է հանդիպելու և երկու երկրների հեռանկարների քննարկելու:
Նրա խոսքով` երկու ժողովուրդներն էլ ներկայացնում են հին քաղաքակրթություններ, հայկական ձեռագրերում դեռ հինգերորդ դարից նկարագրվում են երկու ժողովուրդների կապերը, որոնք ունեցել են առևտրային, հումանիտար և քաղաքական բնույթ:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի հետ, ժամանել է Պեկին: