Քոչարյանի աջակիցների անձնագրերը մեկ հոգու ձեռքու՞մ են. ակտիվիստը համոզված է
Երկրորդ նախագահի դեմ ակցիա իրականացնող խմբի անդամ Ջիվան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մեր նպատակն այն է, որ տպավորություն չլինի, թե ամբողջ ազգը աջակցում է Քոչարյանին։ Մենք եկել ենք ցույց տալու, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ուղղակի բարեկամական կապ ունեցող մարդիկ են։ Մարդիկ են, ովքեր ինչ-ինչ հանգամանքներից կամ շահերից ելնելով, եկել են պաշտպանելու նախկին նախագահին, որի ժամանակ կարողացել են միլիոններ դիզել։
Կարող եք անհատական հանել իրենց լուսանկարները և տեսնել՝ ով ինչով է զբաղված եղել։ Կան մարդիկ ովքեր եկել են ՔՊ-ից գործ են ուզել, չեն տվել։ Մարդիկ կան, ովքեր հեղափոխության մասնակից են եղել, ինչը նշանակում է, որ այդ մարդիկ ծախված են և դա միայն գումարով չի լինում»,- ասաց Աբրահամյանը։
Աբրահամյանը շեշտեց, որ իրենց խմբին զգուշացրել են չտրվել սադրանքներին, բայց եթե իրենց հարվածեն, իրենք կպատասխանեն։ Չնայած ակցիայի մասնակիցը վստահ է, որ ոստիկանությունը բախումներ թույլ չի տա։