Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Պեկինում է
Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Պեկին, որտեղ նախատեսված է վարչապետի հանդիպումը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ:
Վարչապետի գլխավորած պատվիրակությանը դիմավորեցին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմկուսի կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի փոխնախարար Գուո Վեմին, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը:
Դիմավորման արարողությունից հետո վարչապետի գլխավորած պատվիրակությունը միանգամից ուղևորվեց Չինաստանի ժողովրդական ներկայացուցիչների պալատ, որտեղ կհանդիպի Սի Ծինփինի հետ: