Քոչարյանի գործով նիստը շարունակվում է (ուղիղ)
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով նախնական դատական նիստը։
Այսօրվա նիստին դատարանը պետք է Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշում կայացնի։ Երեկ՝ մայիսի 13–ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը, Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը եւ Արամ Օրբելյանը ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրեցին Քոչարյանի եւ մյուսների գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ համարելով, որ նա այս գործով անկողմնակալ եւ անկախ դատարան չէ։
Դատավորը պետք է անդրադառնա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցին եւ նրա կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կայացնի: