«Փաստ». թերթը գրում է․ Նոր բևեռներ՝ իշխանության ներսում. իրենց դիրքերն են հաստատում ԱԺ նախագահն ու վարչապետի մամուլի խոսնակը
«Իշխանության ներսում ուշագրավ զարգացումներ են ընթանում: Քանիցս բարձրաձայնվել է, որ ներիշխանական մի քանի թևեր կան, որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե նման թևերի առկայության դեպքում կկտրի այդ թևերը:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում նորանոր հակադիր բևեռներ են ձևավորվում:
Մասնավորաբար, իրենց դիրքերն են հաստատում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Ի դեպ, այ՛ս երկու գործիչների ջրերը նույն առվով չեն գնացել դեռևս մինչև իշխանության գալը, դրա վկայությունն էր նաև հեռուստաբանավեճը, որից հատվածներ հրապարակվեցին այս օրերին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համրում: