«Առնվազն 24 աղբատար մեքենաների գնում օրենքին հակասող է ճանաչվել. Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործընթացին և նշե, որ նիստը չի դիտել և այն հարցին, թե իրենք կմիանան ՀՀ երկրորդ նախագահին աջակցող դաշինքին, նա նշել է, որ ոչ:
Նրա խոսքերով՝ Ռոբերտ Քոչարյանին չմիանալու պատճառները տարբեր են և հիմնականում քաղաքական են:
Դավիթ Խաժակյանը նաև անդրադարձել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի գրառմանն այն մասին, որ Երևան քաղաքի կարիքների համար ձնամաքրման և սանմաքրման աշխատանքների նպատակով 9 «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաև 24 աղբատար մեքենաների գնման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերն ուսումնասիրվել են Երևան քաղաքի դատախազությունում, իսկ ուսումնասիրությամբ նշված գործընթացներում ՀՀ քրեական օրենսդրությամբ չթույլատրված արարք կատարելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել:
«Առնվազն 24 աղբատար մեքենաների գնում ճանաչվել է այդ օրենքին հակասող: Կարո՞ղ էր արդյոք դատախազությունը օրինականության կամ ոչ օրինականության մասին դիրքորոշում հայտնել, եթե կա իրավական ուժ ստացված որոշում, բայց այս գործընթացը դեռ դատական փուլում է: Ես ասում եմ, որ առնվազն այն պահին կա գնումների հրապարակման պետական խորհրդի օրինական որոշումը»,-ասել է Դավիթ Խաժակյանը: