Մանրամասներ «Աջակցություն Ռոբերտ Քոչարյանին» թիմի բերման ենթարկվածներից. Նրանց թվում Է 5-Րդ Ալիքի սեփականատերը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի եւ Ավանի նստավայրի բակում ի աջակցություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անցկացված բողոքի ակցիայից հետո մի քանի հոգու բերման են ենթարկել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Բերման ենթարկվածների թվում է 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը: