24-ամյա երիտասարդը Երեւանում շրջում էր ատրճանակը գրպանում
Մայիսի 11-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Կորյունի փողոցից, հրազեն կրելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 1995 թ. ծնված Արմեն Հ.-ին:
Խուզարկությամբ ընթացքում երիտասարդի մոտից հայտնաբերվել է գազային ատրճանակ եւ ինքնապաշտպանողական զենք պահելու եւ կրելու թույլտվություն՝ այլ անձի տվյալներով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: