Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար:
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մայիսի 14-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով նույն օրը՝ ժամը 12:00-18:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով:
Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
Պատճառվող անհարմարության համար նախարարությունը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը: