Վարդգես Գասպարին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահներին
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր տեղի է ունենում Ռոբերդ Քոչարյանի գործով դատական նիստը։ Դատարանի դիմաց հավաքված Քոչարյանի աջակիցները փորձում էին Վարդգես Գասպարիի ձեռքից խլել պաստառը, որի վրա գրված է «Արյունոտ 10 տարի, հոկտեմբերի 27, մարտի 1»։
Ցուցարարներից մեկը շշով հարվածել է Վարդգես Գասպարիի գլխին։ Գասպարին արդեն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահներին։ Այժմ դատաբժշկական փորձաքննություն է իրակականացվում։ Քոչարյանի աջակիցներից մեկն էլ լրագրողների հետ զրույցում նշեց. «Լավ եմ արել, եթե որևէ մեկը նման պաստառով գա այստեղ անձամբ կջարդեմ ու կտամ գլխին»: