ՕԵԿ-ից՝ «Ժառանգություն», իսկ հիմա «գոռում է ազատություն Ռոբերտ Քոչարյանին». Ալեն Սիմոնյանի գրառումը Գագիկ Բաղդասարյանի մասին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հակիրճ ներկայացրել է մի քանի քաղաքական ճամբար փոխած Գագիկ Բաղդասարյանի քաղաքական ուղին, որն այժմ «գոռում է ազատություն Ռոբերտ Քոչարյանին»: «Իրեն ճանաչում եմ «Ժառանգությունից», նոր էր ՕԵԿ-ից տեղափոխվել, հետո «Ազատ դեմոկրատներ», հետո մեր հետ ավտոերթի էր մասնակցում և պայքարում էր Տարոն Մարգարյանի դեմ, հետո եկել էր «Իմ քայլը» դաշինքի ցուցակ մտնելու համար հարցազրույցի, իսկ հիմա գոռում է ազատություն Ռոբերտ Քոչարյանին: Ա՜-զա՜-տու՜-թյուն
Վստահեցնում եմ` կրկին սխալ հաշվարկ», - ասված է Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: