Ասանժի դեմ սեռական ոտնձգությունների մեղադրանքով գործը կրկին բացվել է
Շվեդիայի դատախազությունը որոշել է վերսկսել սեռական ոտնձգությունների գործով հետաքննությունը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ:
Ասանժն այժմ Մեծ Բրիտանիայում 50 շաբաթով ազատազրկման է դատապարտված գրավի դիմաց ազատման պայմանները խախտելու համար: Բանտից ազատվելուց հետո Շվեդիան Ասանժի ձերբակալման նոր հրաման կտա և կպահանջի նրա արտահանձնումը:
WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիստիան Հրաֆնսոնը հայտարարել է, որ Ջուլիան Ասանժը պատրաստ է պատասխանել Շվեդիայի իշխանությունների բոլոր հարցերին, իսկ հետաքննության վերսկսումը կօգնի նրան «մաքրել իր անունը»:
Հիշեցնենք, որ Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն էր անցկացրել 7 տարի: Ապրիլին դեսպանատունը զրկել էր նրան ապաստանից, և Ասանժը ձերբակալվել էր:
Ի դեպ, Ասանժի արտահանձնումն է պահանջում նաև ԱՄՆ-ն, որտեղ նա մեղադրվում է գաղտնի տվյալներ հրապարակելու մեջ: