Բախում Վարդգես Գասպարիի ու Քոչարյանի աջակիցների միջև. «Ռոբիկ սրիկա, Ռոբիկ մարդասպան» վանկարկումներ (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։
Դատավորը թույլ տվեց բացել դատական նիստերի դահլիճի դուռը, որպեսզի հավաքվածները ներս մտնեն: Մինչ այդ, լարված իրավիճակ էր ստեղծվել դատարանի դահլիճից դուրս: Այստեղ էր նաև քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Միջադեպ տեղի ունեցավ նրա ու Քոչարյանի աջակիցների միջև: Գասպարին բղավում էր «Ռոբիկ սրիկա, Ռոբիկ մարդասպան»: