Եվրատեսիլ երգի մրցույթը պաշտոնապես բացվեց
Թել Ավիվում մայիսի 13-ին «Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթն սկսվել է քաղաքի կենտրոնում Գաբիմա թատրոնի մերձակա հրապարակում «նարնջագույն ուղեգորգով» 41 ազգային պատվիրակությունների մասնակցությամբ կայացած դեֆիլեով: «Եվրատեսիլ-2019»-ը պաշտոնապես մեկնարկեց «նարնջագույն ուղեգորգի» ավանդական արարողությամբ»,- իր կայքում նշում Է Kan հանրային հեռարձակման իսրայելական կորպորացիան, որը պատասխանատու է ստուգատեսի համար:
«Եվրատեսիլ-2019»-ի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 14-ին եւ 16-ին Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում, եզրափակիչը՝ նույն վայրում մայիսի 18-ին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: