Մեքսիկայի ֆերմաներում հայտնաբերվել են դաժանաբար սպանված մարդկանց զանգվածային գերեզմաններ
Առնվազն 35 մարդու
մասունքները, ներառյալ 7 գանգերը, հայտնաբերվել են Խաղաղ օվկիանոսի ափին՝
Հալիսկո նահանգի երեք ֆերմաներում, հաղորդում է UPI-ը:
Դիերի մեծ մասը հայտնաբերվել է Սապոպան քաղաքի ռանչոյում, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է դատախազ Հերարդո Օկտավիո Սոլիսը:
«27 մարդու կապել էին, այնուհետեւ սպանել: Առ այսօր մենք արդեն պարզել ենք նրանցից երկուսի ինքնությունը»,-պատմել է Սոլիսը:
Նա հավելել է, որ փորձաքննության արդյունքում սպանվածների թիվը կարող է ավելանալ:
Նշվում է, որ դիերը հայտնաբերվել էին 10 ֆուտ (ավելի քան 3 մետր) խորության վրա: