Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին ցուցադրել են որդու նոր լուսանկարը
Այսօր տոնում են Մայրերի միջազգային օրը։ Այս տոնի կապակցությամբ
37-ամյա Մեգան Մարքլն ու 34-ամյա արքայազն Հարրին որոշել են ուրախացնել
երկրպագուներին եւ ցուցադրել են նորածին որդու նոր լուսանկարը։
Սակայն կադրում երեխայի դեմքը պատկերված չէ։ Երեւում է Մեգանի ձեռքը,
որը զգուշորեն ափերի մեջ է պահում մի քանի օրական Արչիի փոքրիկ ոտքերը։
Լուսանկարը հրապարակվել է Մեգանի եւ Հարրիի Instagram-ի պաշտոնական էջում։
Մեկնաբանության հատվածում թագավորական զույգը շնորհավորել է Մայրերի
օրվա կապակցությամբ՝ նշելով, որ Մեգանն այս կարգավիճակում առաջին անգամ է
նշում տոնը։ Հետեւորդ-երկրպագուները հիացել են հուզիչ, ընտանեկան
լուսանկարով եւ վստահություն են հայտնել, որ կադրի հեղինակը Հարրին է, իսկ
պաշտոնական էջը վարում է Մեգանը։
3,3 կգ քաշով փոքրիկը ծնվել է մայիսի 6-ի վաղ առավոտյան՝ լոնդոնյան Փորթլենդ հիվանդանոցում։ Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին փոքրիկին անվանել են Արչի։ Իսկ մայիսի 8-ին նրանք հանրությանը ցուցադրել են երեխային։