Ալեքսիս Օհանյանը հրապարակել է դստեր ճանապարհորդական լուսանկարը Հռոմից
Ամերիկահայ գործարար, Reddit ընկերության համահիմնադիր և Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցում հրապարակել է դստեր՝ փոքրիկ Օլիմպիայի նոր ճանապարհորդական լուսանկարը:
«Չորս տարի առաջ այս օրը ես գիշերակաց անցկացրի Հռոմում և հանդիպեցի այս փոքրիկի մայրիկին: Այսօր մենք երեքս ճանապարհորդում ենք միասին: Շնորհավոր բոլոր մայրերի տոնը», - գրել է Օհանյանը Twitter-ում:
Հիշեցնենք, որ 36-ամյա Օհանյանը և 37-ամյա թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ամուսնացել են 2017-ի նոյեմբերին, իսկ նրանց առաջնեկը լույս աշխարհ է եկել 2017-ի սեպտեմբերին: