Վերջին տուրում «Այնտրախտը» կհյուրընկալվի առաջատար Մյունխենի «Բավարիային»
Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության նախավերջին՝ 33-րդ տուրում Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» ընդունեց «Մայնցին»: Հաղթանակի դեպքում «Այնտրախտը» կբարձրանար Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող չորրորդ տեղ, սակայն պարտվեց 0:2 հաշվով:
«Այնտրախտը» 54 միավորով մնաց 6-րդ տեղում եւ մեկական միավոր հետ է 4-5-րդ տեղերը բաժանող Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» եւ Լեւերկուզենի «Բայերից»: Վերջին տուրում «Այնտրախտը» կհյուրընկալվի առաջատար Մյունխենի «Բավարիային»: