Վանաձորում երթուղային «ԳԱԶել» մեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացու. վերջինս տեղում մահացել է
Մայիսի 12-ին` ժամը 10:24-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում Նարեկացու փողոցի թիվ 31 տան մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ՝ մահվան ելքով. ճանապարհի լվացման աշխատանքներ իրականցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 404 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Ս., ծնված 1984 թ.) վրաերթի է ենթարկել քաղաքացի Վ.Խ.-ին (ծնված 1943 թ.), ով տեղում մահացել է:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: