ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես հերքել է իրեն վերագրվող տեղեկությունները. նա Ռոբերտ Քոչարյանի համար ակցիա չի կազմակերպել
ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես հայտարարում է, որ իր կողմից (և ոչ էլ՝ իր մասնակցությամբ կամ նախաձեռնությամբ), որևիցե վայրում և երբևիցե չի կատարել գործողություններ, որոնք նկարագրված են Մուրադ Գրիգորյան օգտատիրոջ էջում:
Մուրադ Գրիգորյան օգտատիրոջ էջում զետեղված գրառումը, ինչպես նաև նրա էջից վերցված (share արած) նույնաբովանդակ գրառումներում տեղ գտած՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ին վերագրվող տեղեկություններն ամբողջովին սուտ և կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը, ապատեղեկացնում են հանրությանը և, ըստ էության, հանդիսանում են զրպարտություն: Murad Grigoryan, ՎիվաՍել-ՄՏՍ-ը պահանջում է անհապաղ հեռացնել Ձեր էջում զետեղված՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ին վերաբերող գրառումը, ինչպես նաև Ձեր էջի միջոցով տեղեկացնել օգտատերերին, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ին վերագրվող ու Ձեր էջում հրապարակված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետամուտ է լինլու պաշտպանելու է իր բարի համբավն ու հեղինակությունը՝ օրենքի ամբողջ ուժով ու խստությամբ: Միևնույն ժամանակ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը դիմում է ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia՝ Մուրադ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջում տեղ գտած տեղեկություններն ու դրանց աղբյուրները պարզելու խնդրանքով: