Մայր տաճարում տեղի է ունեցել եպիսկոպոսների ձեռնադրման կարգ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ մայիսի 12-ին, Ս. Տրդատի բաց խորանում մատուցված Հայրապետական Ս. Պատարագի ընթացքում տեղի է ունեցել եպիսկոպոսների ձեռնադրություն և օծում։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Մայիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա եպիսկոպոսների ձեռնադրություն և օծում: Ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ.
Գարեգին Բ Կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսության աստիճանի են արժանացել Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Ֆընտըգյանը և Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը: