Հնդկաստանում հարսանքավորների տեղափոխող ավտոբուս է վթարվել․ կա 15 զոհ
Հնդկաստանում հարսանքավորների ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Հաղորդվում է 15 զոհի մասին։ Վթարը տեղի է ունեցել երկրի հարավային Անդհրա-Պրադեշ նահանգում։ Զոհերը հարևան Թելինգանա նահանգի բնակիչներն էին, ովքեր հարսանիքից տուն էին վերադառնում։ Եվս 6 մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Ավտոբուսը բախվել է այլ մեքենայի։ 13 ուղևորներ մահացել են տեղում, ևս 2-ը՝ հիվանդանոցում։