Ferrari-ի ղեկավարությունը հայտարարել է Maserati-ի շարժիչների մատակարարումից հրաժարվելու մասին
Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով հրավիրված համաժողովի ընթացքում Ferrari-ի ղեկավարությունը հայտարարել է Maserati-ի շարժիչների մատակարարումից հրաժարվելու մասին։ Սրա պատճառ են հանդիսացել բեռնաթափման ցածր ծավալները եւ պայմանագիրը չերկարացնելու գործընկերոջ որոշումը՝ հայտնում է Мотор-ը։
Առաջին եռամսյակի արդյունքներով՝ Ferrari-ի շարժիչների վաճառքից ստացված եկամուտները կազմել են 58 մլն եվրո, որի մեջ մտել են Maserati-ին վաճառված շարժիչներից եւ «Ֆորմուլա 1»-ի վարձակալությունից ստացված մաքուր եկամուտները։ Maserati-ի հետ համագործակցությունից հրաժարվելը Ferrari-ի համար շահավետ կլինի այն առումով, որ ազատված ռեսուրսները կօգտագործվեն ավտոմոբիլային բիզնեսի օգտին՝ վստահեցնում է ղեկավարությունը։ Մատակարարումներն ամբողջովին կդադարեցվեն 2021 կամ 2022 թվականին։
Maserati-ն Ferrari-ի շարժիչներն օգտագործում է 2002 թվականից սկսած։