1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ. հայ բռնցքամարտիկների նվաճած մեդալները՝ Պետերբուրգում
Սանկտ Պետերբուրգում ընթացող «Նահանգապետի գավաթի» խաղարկությունում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եզրափակչում հաղթել է ռուս Իլյա Պոպովին և նվաճել ոսկե մեդալ: 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը պարտվել է կուբացի բռնցքամարտիկին և նվաճել արծաթե մեդալ:
Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ բրոնզե մեդալ էին նվաճել 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկները Սանկտ Պետերբուրգում հանդես էին գալիս հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի և մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ: