Red Eagles-ը կդադարեցնի բողոքի ակցիաները. Վանեցյանը հանդիպել է նրա անդամների հետ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է ֆուտբոլային Red Eagles ֆան շարժման անդամների հետ։ Հանդիպման արդյունքում ֆան շարժումը որոշել է դադարեցնել բողոքի ակցիաները, քանի որ Red Eagles-ՀՖՖ խնդիրների լուծումների վերաբերյալ երաշխիքներ է ստացել Վանեցյանից։
«Այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի և Red Eagles ֆան շարժման ներկայացուցիչների միջև՝ Արթուր Վանեցյանի նախաձեռնությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Red Eagles ֆան շարժման կողմից բարձրացված խնդիրները, ներկայացվել է ստեղծված իրավիճակը, առաջացման պատճառները և հնարավոր լուծման ուղիները։ Հանդիպման արդյունքում ՀՖՖ նախագահը, խոստացել է լուծել մեր կողմից բարձաձայնված խնդիրները
Այսպիսով, ելնելով այն հանգամանքից, որ Red Eagles ֆան շարժման բարձրացրած խնդիրների խոստացված լուծումները այս պահի դրությամբ բավարար են, որոշվել է դադարեցնել բողոքի ակցիաները՝ հետամուտ լինելով խոստումների կատարմանը»,- նշված է հայտարարությունում։